Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը հրավիրում է ակտիվ հանգստի

Դիտումների քանակ՝ 1799

Այս տարի ևս Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը հյուրընկալորեն իր դռները կբացի համալսարանի դասախոսների, աշխատակիցների, ուսանողների  առջև: Ինչպես միշտ, մարզաառողջարանը կգործի 4 հերթափոխով հետևյալ ժամանակահատվածում` հուլիսի 5-ից հուլիսի 17-ը, հուլիսի 18-ից հուլիսի 30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:
Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, իսկ ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ: Ուղեգրերի վաճառքը սկսվում է հունիսի 24-ից, որոնք ձեռք բերելու համար պետք է մոտենալ համալսարանի հաշվապահական հաշվառման բաժին: Ուսանողները պետք է ներկայանան ուսանողական տոմսերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին