ՀՊՏՀ գրադարանը համալրվել է արժեքավոր գրքերով

Դիտումների քանակ՝ 1139

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը ՀՊՏՀ գրադարանին է նվիրել ինստիտուտի 2001-2012 թվականների ընթացքում հրատարակած գրքերից:
«Հայերենով, ռուսերենով և անգլերենով հրատարակված փիլիսոփայությանը, սոցիոլոգիային և քաղաքագիտությանը նվիրված այս գրքերն արժեքավոր են և կարող են բավարարել բոլոր այն մարդկանց հետաքրքրությունները, ովքեր ուսումնասիրում են վերոնշյալ ոլորտները»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանը:
Նշենք, որ գրքերի շարքում են Իմմանուել Կանտի «Զուտ բանականության քննադատում», Դավիթ Անհաղթի «Սահման իմաստասիրութեան», Կառլեն Միրումյանի «Անանիա Շիրակացի», Համլետ Գևորգյանի «Գիտության և մշակույթի մեթոդաբանության հարցեր», Գևորգ Պողոսյանի, Ռուբեն Նաղդյանի «Անձը փոփոխվող հասարակությունում» և այլ ուսումնասիրություններ: 
Հետաքրքրվողները գրքերի ամբողջական կազմին կարող են ծանոթանալ գրադարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին