Հունիսի 24-ին լոնդոնյան դպրոցների ներկայացուցիչները կհյուրընկալվեն մեր բուհում
Սիրելի ուսանողներ, հիշեցնում ենք, որ ՀՊՏՀ բակալավրիատի վերջին կուրսի ուսանողներին և շրջանավարտներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն` դիմելու բիզնես վարչարարության (MBA) մագիստրոսի կրթական ծրագրին` Մեծ Բրիտանիայի հետևյալ համալսարաններում` Կոմերցիայի Լոնդոնի դպրոց (London School of Commerce), Լոնդոնի բիզնեսի և իրավագիտության դպրոց (London School of Business and Law /www.lsclondon.co.uk/):
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, հանդիպման մասին առավել մանրամասն տեղեկատվության համար վերոնշյալ համալսարանների ներկայացուցիչների հետ հունիսի 24-ին, ժամը 12.00-15.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի 5-րդ հարկում /404 սենյակ/, տեղի կունենա հանդիպում: Մասնակցելով հանդիպմանը` կարող եք իմանալ ծրագրի մասին ձեզ հետաքրքրող բոլոր մանրամասները : Հանդիպմանն ակնկալվում է Ձեր ակտիվ մասնակցությունը:
Սա հիանալի հնարավորություն է արտերկրում սովորելու, բարելավելու տնտեսագիտական կրթությունն ու նոր կրթական աստիճան ձեռք բերելու համար: Հրավիրում ենք հանդիպման և մաղթում հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին