Լույս է տեսել «Էկոնոմ plus»-ի մայիսյան համարը

Դիտումների քանակ՝ 950

Լույս է տեսել «Էկոնոմ plus»-ի 2013 թվականի մայիսյան համարը: 
Ամսագիրը բացվում է ուսանողական առօրյայում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող լրաշարքով: «Էկոնոմ plus»-ն հանգամանորեն անդրադարձել է նաև «Ուսանողական գարուն- 2013» փառատոնին: 
«Գիտության մեջ հաջողության հասնելը հեշտ չէ» վերնագրի ներքո կարելի է ընթերցել հարցազրույց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՏՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանի հետ: 
«Էկոնոմplus»-ի հարցերին պատասխանել է նաև ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը: Ամսագրի այս համարում ևս տեղ են գտել «Անմահ հերոսներ», «Մտածողը» խորագրերը և այլ հետաքրքրաշարժ նյութեր:
Շնորհավորում ենք ամսագրի խմբագրակազմին և ուսանողական խորհրդին նոր համարի լույսընծայման առթիվ, մաղթում ստեղծագործական հաջողություններ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին