«Մարզական զարթոնք -2013» շքեղ միջոցառումը` վաղը, ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 722

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի նախաձեռնությամբ վաղը, ժամը 14.00-ին ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում տեղի կունենա «Մարզական զարթոնք -2013» միջոցառումը, որով կամփոփվի անցնող մարզական տարին:
Միջոցառմանը կպարգևատրվեն ուսումնական տարում մարզական ոլորտում ձեռքբերումներ ունեցած ՀՊՏՀ-ականները, սահմանված են նաև հատուկ մրցանակներ, Ֆիզդաստիարակության, ՔՊ և ԱԻ ամբիոնի հետ ակտիվ համագործակցության համար պարգևներ: 
«Մարզական զարթոնք - 2013» –ը կուղեկցվի գեղարվեստական մասով` երգ ու պարի յուրատեսակ համարներով: 
Ինչպես մեզ այսօր տեղեկացրեց ամբիոնի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը, միջոցառման կազմակերպչական աշխատանքներին մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: 
Բոլոր մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին