Հոկտեմբերին ՀՊՏՀ-ում տեղի կունենա միջազգային գիտաժողով

Դիտումների քանակ՝ 1526

2013 թվականի հոկտեմբերի 22-25-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Հետճգնաժամային սոցիալ-տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով: Գիտաժողովը նախատեսվում է անցկացնել 3 բաժանմունքում. «Կառուցվածքային և ինստիտուցիոնալ վերափոխումները հետճգնաժամային շրջանում», «Նորաստեղծությունների կառավարումը», «Հետճգնաժամային շրջանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների արդյունավետության գնահատումը»:
Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հոդված 5-6 էջի սահմաններում, CD-R կրիչով կամ էլեկտրոնային տարբերակով: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել մինչև ս.թ. 01.10.2013 թ.` asue@asue.am կամ artakh76@mail.ru հասցեներով:
Երաշխավորված հոդվածները կտպագրվեն երեք լեզուներով:
Գիտաժողովը տեղի կունենա ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128 հասցեում:
Գիտաժողովին մասնակցության որոշման մասին անհրաժեշտ է տեղյակ պահել մինչև 01.08.2013թ:

Հոդվածներին ներկայացվող պահանջները
Տպագրության հանձնվող հոդվածը պետք է լինի 5-6 էջ և պետք է ուղարկվի վերը նշված հասցեով մինչև 01.10.2013 թ.:
Հոդվածը ներկայացվելու է Word ձևաչափով, GHEA Grapalat տառատեսակով, 1,5 միջտողային հեռավորությամբ: Էջի չափերն են. վերևից՝ 2սմ, ներքևից՝ 2սմ, ձախից՝ 3սմ, աջից՝ 1,5սմ: Բոլոր հղումները պետք է լինեն էջի ներքևում, իսկ հոդվածի վերջում ներկայացվում են ռուսերեն և անգլերեն ամփոփումներ: Օգտագործված գրականության ցանկը ներկայացվում է այբբենական կարգով: Նկարները և աղյուսակները պետք է պատրաստված և ներմուծված լինեն Word կամ Excel ձևաչափով և չպետք է գերազանցեն 2 էջը: Նկարները պետք է լինեն սև-սպիտակ և չգերազանցեն 11սմ-ը: Մաթեմատիկական բանաձևերը պետք է խմբագրված լինեն «Microsoft Equation» կամ «MathType» ձևաչափով: TeX и PDF ձևաչափի հոդվածները չեն ընդունվում:
Հոդվածի վերնագրից հետո պետք է նշված լինեն հեղինակի տվյալները, աշխատանքի վայրն ու էլեկտրոնային փոստը:
Տեղեկատվությունը տրամադրել է գիտության բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին