Wi -Fi որակյալ կապ՝ ՀՊՏՀ նորակառույց բակում. ներհամալսարանական գրավիչ միջավայր

Դիտումների քանակ՝ 827

Ժամանակակից տեխնոլոգիաների աննախադեպ արագ զարգացումը ստիպում է քայլել ժամանակին համընթաց: Այս մարտահրավերներից անմասն չի մնում նաև մեր համալսարանը:
Կարիերայի և մարքեթինգի կենտրոնից հայտնում են, որ արդեն ՀՊՏՀ նորակառույց բակի ամբողջ տարածքում գործում է որակյալ Wi -Fi ինտերնետ կապ, որն ավելի գրավիչ է դարձնում և ամբողջական տեսքի է բերում ներհամալսարանական միջավայրը: Նշենք, որ ՀՊՏՀ-ականները հնարավորություն ունեն օգտվելու նոր կապից` հավաքելով asue2013 գաղտնաբառը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարբերաբար հետևում է բակում տեղի ունեցող ուսանողական անցուդարձերին, և ինչպես մենք հաճելիորեն նկատել ենք, այս օրերին բակը շատ ուսանողների համար պարապելու սիրելի և անփոփոխ վայր է: Կանաչապատ բակում ուսանող- երիտասարդներից ավյուն ու հաճելի տրամադրություններ են հորդում: Վերջերս բակը համալրվել է նաև բազմերանգ ծաղիկներով,որոնք յուրահատուկ ոգևորության աղբյուր են:
Հուսով ենք, Wi- Fi կապի առկայությունն է'լ ավելի հետաքրքիր և բազմաբովանդակ կդարձնի ՀՊՏՀ-ի ուսանողական առօրյան և կապահովի ձեր հաճելի ժամանցը:

Մեր համալսարանի բակի գեղեցիկ, կանաչապատ, ներշնչող և տրամադրող մթնոլորտը համալրվեց ևս մեկ հաճելի իրողությամբ` Wi -Fi կապի առկայությամբ:
Մաղթում ենք հաճելի ժամանց ՀՊՏՀ-ում:

ՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին