Գերազանցության դիպլոմ կտրվեն ուսումնառության ողջ ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին

Դիտումների քանակ՝ 5536

Գերազանցության դիպլոմը (կարմիր) ուսումնառության ողջ տարիների ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ձեռք բերած խորը գիտելիքների հավաստումն է:
Այս օրերին մենք բազմաթիվ հարցեր ենք ստանում կարմիր դիպլոմ ստանալու անհրաժեշտ չափանիշների մասին: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տվյալ հարցով դիմեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանին, ով հայտնեց, որ համաձայն ԿԳ նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգի`կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը , իսկ մագիստրատուրայում` 95%-ը ապահովելու դեպքում (այսինք՝ միջին որակական գնահատականի ստորին շեմը պետք է լինի   բակալավրիատում  90  և  բարձր, մագիստրատորրայում՝ 95 և բարձր), ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականով հանձնած շրջանավարտներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին