«Մարզական զարթոնք-2013» շքեղ միջոցառում` շուտով. անցնող մարզական տարվա յուրատեսակ ամփոփում

Դիտումների քանակ՝ 978

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության,ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը` ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանի գլխավորությամբ, նախաձեռնում է «Մարզական զարթոնք- 2013» խորագիրը կրող միջոցառում, որը տեղի կունենա առաջիկայում:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց Սիմոն Հակոբյանը, միջոցառումն ավարտվող ուսումնական տարվա յուրահատուկ հաշվետվություն կլինի, կամփոփվեն մարզական ոլորտում ՀՊՏՀ-ի ձեռքբերումներն ու հաղթանակները: Միջոցառմանը կպարգևատրվեն ներբուհական տարբեր մրցումներում հաղթանակներ ու բարձր արդյունքներ արձանագրած տղաներն ու աղջիկները:
Ամբիոնի ղեկավարը ուշադրություն հրավիրեց հետևյալ կարևոր հանգամանքի վրա. խորհրդային ժամանակաշրջանում մարզական կյանք մտած «ՊԱՊ» /պատրաստ աշխատանքի և պաշտպանության/ համալիրի օրինակով ՀՊՏՀ-ում ստեղծվել է «Զարթոնք» համալիրը, որը հանձնել է շուրջ 50 ուսանող:
Նշանակալի մարզական իրադարձություն էր նաև «Ռեկորդների օր» ներբուհական մրցումները, որտեղ 1-3-րդ մրցանակային տեղեր գրաված ուսանողները կպարգևատրվեն կայանալիք միջոցառմանը:
Միջբուհական մրցումներում հաղթած թիմերը «Մարզական զարթոնք- 2013 » միջոցառմանը ևս կստանան մրցանակներ: Հատուկ մրցանակներ են սահմանված նաև թիմերի առանձին մարզիկների համար: Պարգևներ կհանձնվեն նաև մեր բուհի հետ համագործակցող անհատներին և կազմակերպություններին:
Միջոցառման հատուկ հյուրերը կլինեն մարզական ոլորտի մի շարք հայտնի մարդիկ, ինչպես նաև մեր տարբեր ֆակուլտետների դեկանները, ովքեր կստանան իրենց թիմերի մրցանակները:
«Մարզական զարթոնք- 2013»-ը կուղեկցվի գեղարվեստական համարներով `երգ ու պարի գեղեցիկ կատարումներով:
Ակնկալվում է ուսանողների ակտիվ մասնակցությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին