ՀՊՏՀ-ում ուսանող արտասահմանցի ևս երկու ուսանողի հանձնվեց հավաստագիր

Դիտումների քանակ՝ 1588

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում մեր բուհում ուսանող ևս երկու արտասահմանցի ուսանողներ Ռահուլ Ռամեշպհայի Սաթանիին և Ռավի Կալիա Ռամիին այսօր հանձնվեցին հավաստագրեր` 1 տարվա ուսումնական դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց արտասահմանցի ուսանողների ուսումնակազմակերպական աշխատանքները համակարգող Մհեր Աղալովյանը:
Հիշեցնենք,որ մեր բուհում անցած տարեվերջին տրվեց արտասահմանցի ուսանողների կրթական ծրագրերի մեկնարկը:
ՀՀ Կառավարության 2012թ. նոյեմբերի 15-ի N 1436-Ն որոշմամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին թույլատրվել է իրականացնել օտարերկրյա դիմորդների նախապատրաստական և բարձրագույն
կրթության կազմակերպում, ինչն արտացոլված է նաև ՀՊՏՀ Կանոնադրության մեջ:

Շնորհավորում ենք մեր օտարերկրացի ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին