ՀՊՏՀ դիմորդներին. 2013-2014 ուստարվա ընդունելության դիմում-հայտերի վերջնական թիվն՝ ըստ մասնագիտությունների

Դիտումների քանակ՝ 1101

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը հունիսի 1-ին ամփոփել է դիմում-հայտերի վերջնական թիվը: 2013-2014 ուստարվա ընդունելության առաջին /հիմնական/ փուլի դիմորդների թիվը կազմում է 1841: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը նշեց, որ 283 դիմում-հայտով մեր բուհում ամենամրցակցայինը ֆինանսական մասնագիտությունն է:
Հարգելի դիմորդներ, Ձեզ ենք ներկայացնում 2013թ. դիմում-հայտերի ամբողջական պատկերն՝ ըստ մասնագիտությունների, որը մեզ է տրամադրել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը:
Տնտեսագիտության տեսություն -91 դիմում-հայտ
Կառավարում- 217 դիմում-հայտ, այդ թվում`
Կառավարում-111
Պետական և մունիցիպալ կառավարում- 51
Զբոսաշրջության կառավարում-28
Հակաճգնաժամային կառավարում-27
Ֆինանսներ-283 դիմում-հայտ, այդ թվում`
Ֆինանսներ-78
Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում-36
Մաքսային գործ-40
Բանկային գործ-129
Կոմերցիա-102 դիմում-հայտ, այդ թվում`
Կոմերցիա-39
Բիզնեսի կազմակերպում-63
Վիճակագրություն-66
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում-59
Միջազգային տնտեսական հարաբերություններ-73
Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում-78
Աշխատանքի տնտեսագիտություն-76
Բնօգտագործման տնտեսագիտություն-62
Մաթեմաթիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ-56
Հողագույքային հարաբերություններ-81
Կառավարման տեղեկատվական համակարգեր-48
Ապահովագրական գործ-128
Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/-215 դիմում-հայտ, այդ թվում`
Հաշվապահական հաշվառում/ըստ ճյուղերի/-106
Աուդիտ-77
Տնտեսագիտական վերլուծություն-32
Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն -64 դիմում-հայտ, այդ թվում`
Պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն-39
Ոչ պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն-25
Շուկայաբանություն /մարքեթինգ/ 142

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին