ՈՒԳԸ 35-րդ հոբելյանական համահամալսարանական գիտաժողովն ավարտել է իր աշխատանքները. հայտնի են մրցանակակիրները

Դիտումների քանակ՝ 987

Հունիսի 2-ին Ծաղկաձորի գրողների միության հանգստյան տանն ավարտվել է մայիսի 31-ին մեկնարկած` «ՀՀ տնտեսության զարգացման հիմնախնդիրները» խորագրով ՈՒԳԸ 35-րդ հոբելյանական համահամալսարանական գիտաժողովը, որին մասնակցել են գիտական ուսումնասիրություններ ներկայացրած ՀՊՏՀ ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում սովորող ուսանողները:
Գիտաժողովի երեք օրերի ընթացքում լսվել է 31 զեկուցում`«ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման միտումները» , «ՀՀ տնտեսության մակրոտնտեսական կարգավորման հիմնախնդիրները» և «Ձեռնարկատիրության զարգացման և մրցունակության հիմնախնդիրները ՀՀ-ում» բաժանմունքներում:
Մրցութային վերջին օրն ամփոփվել են արդյունքները և հայտարարվել հաղթողների անունները` ըստ բաժանմունքների: Այսպիսով` «ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման միտումները» բաժանմունքի մրցանակային տեղերը բաժանվել են հետևյալ կերպ` 1-ին տեղը զբաղեցրել է ապահովագրական գործ մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Աննա Ղալայանը («ՀՀ-ում դժբախտ պատահարներից ապահովագրության արդի վիճակը և զարգացման հեռանկարները»), 2-րդը` արժեթղթերի շուկա մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Հայկազ Արամյանը («Ֆունդամենտալ վերլուծություն արժեթղթերի շուկայում» /«Արցախ ՀԷԿ» ՓԲԸ օրինակով/), 3-րդը`էլեկտրոնային բիզնես մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հռիփսիմե Օսիպյանը («Էլեկտրոնային բանկային համակարգի զարգացման հեռանկարները ՀՀ-ում») :
«ՀՀ տնտեսության մակրոտնտեսական կարգավորման հիմնախնդիրները» բաժանմունքում 1-ին տեղը գրավել է միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Հերմինե Կատվալյանը («Արտաքին առևտրի արդյունավետությունը ՀՀ-ում»), 2-րդը` աշխատանքի տնտեսագիտությունն մասնագիտության առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Շուշանիկ Մարգարյանը («Գենդերային հավասարությունը և տնտեսական աճը»), 3-րդը` մակրոտնտեսական կանխատեսում և քաղաքականություն մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անուշ Հարությունյանը («ՀՀ տնտեսական անվտանգության հիմնախնդիրները գլոբալացման ժամանակակից պայմաններում»):
«Ձեռնարկատիրության զարգացման և մրցունակության հիմնախնդիրները ՀՀ-ում»  բաժանմունքի 1-ին տեղը զբաղեցրել է միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Էդգար Թաղարյանը («Համաշխարհային էներգետիկ անվտանգություն»), 2-րդը`տնտեսագիտության տեսություն մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Սամվել Մարգարյանը («Տեխնոլոգիան և անցյալի զարգացման հետագծից կախվածություն»), 3-րդը` էլեկտրոնային բիզնես մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Մերի Մելքոնյանը («ՀՀ կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման հիմնախնդիրները») :
Առաջին բաժանմունքի մրցանակակիրներին շնորհավորել, մրցանակներ և պատվոգրեր է հանձնել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Բուհի ղեկավարը հերթական անգամ շեշտել է, թե որքան կարևոր է մեր համալսարանի համար ուսանողների հետազոտելու կարողությունների զարգացումը: Ռեկտորը առաջարկել է ավելի հաճախ կազմակերպել նման ձևաչափի միջոցառումներ, որոնք ավելի կզարգացնեն ուսանողների՝ հետազոտություններ կատարելու հմտությունները:
2-րդ բաժանմունքի մրցանակաբաշխությունը կատարել է գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: 3-րդ բաժանմունքի մրցանակները հանձնել է ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանին:
Պրոռեկտորը և ՈՒԳԸ նախագահն իրենց խոսքում կարևորել են նման ուսանողական գիտաժողովների անցկացումը, շնորհավորել և շնորհակալություն են հայտնել բոլոր մասնակիցներին ուշագրավ ու արժեքավոր զեկուցումների ու քննարկումների համար:
Ուսանողական գիտաժողովի ավարտին տրվել է տոնական ճաշ, որից հետո ուսանողներն ուղևորվել են Երևան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին