Հրաժեշտի ուղերձ. մրցույթի են հրավիրվում շրջանավարտները

Դիտումների քանակ՝ 787

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ  կարիերայի և մարքեթինգի կենտրոնը հայտարարում է «Շրջանավարտի լավագույն հրաժեշտի ուղերձ» խորագրով մրցույթ` բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ ավարտական կուրսերի ուսանողների համար:
Հաղթող ճանաչված լավագույն աշխատանքի հեղինակը հանդես կգա 2013թ. ավարտական միջոցառմանը՝ իր ուղերձը հղելով բոլոր շրջանավարտներին: Հաղթողի անունը և նրա հեղինակած  ուղերձը կհրապարակվեն նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
Աշխատանքները կարող եք ներկայացնել մինչև 2013թ. հունիսի 15-ը: Բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն PDF կամ MS Word ձևաչափով` career@asue.am էլեկտրոնային հասցեով:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (010)59-34-89 հեռախոսահամարով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժին