ՀՏՊՀ-ում այսօր ավարտվում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Դիտումների քանակ՝ 1722

ՀՊՏՀ-ում առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացն այսօր կավարտվի: Նշենք, որ ապրիլի 29-ից մեկնարկած ամփոփիչ ատեստավորման ընթացքում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների առաջ իրենց ավարտական աշխատանքները ներկայացրել և ավարտական քննական առարկաներից քննություններ են հանձնել համալսարանի տարբեր մասնագիտությունների ու մասնագիտացումների առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները: Նրանց ցուցաբերած գիտելիքները գնահատել են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները: ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների բաժնի պետ Արմեն Կարախանյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ մեկ ամիս տևած ամփոփիչ ատեստավորումն ընթացել է համաձայն կանոնակարգի, նախապես կազմած ժամանակացույցով:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 3-ին կմեկնարկի հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը, որը կավարտվի հունիսի 26-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին