ՀՊՏՀ ասպիրանտը մասնակցել է Մոսկվայում կազմակերպած գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 961

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի առկա ուսուցման 2-րդ տարվա ասպիրանտ Նարեկ Մուրադյանը մայիսի 14-16-ը մասնակցել է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ВШЭ НИУ) կազմակերպած` «Տնտեսության և հասարակության վերլուծության վիճակագրական մեթոդներ» խորագրով 4-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովի աշխատանքներին: ՀՊՏՀ երիտասարդ գիտնականը հանդես է եկել «Բանկային մրցակցության գնահատումը» թեմայով զեկուցմամբ:
«Իմ ելույթը լսվեց մեծ հետաքրքրությամբ, հնչեցին բազմաթիվ հարցեր, կազմակերպվեց արդյունավետ քննարկում»,-մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Մուրադյանը` տեղեկացնելով, որ գիտաժողովի աշխատանքներին գործուն մասնակցության համար արժանացել է պատվոգրի: Նրա ելույթը տեղ է գտել նաև Մոսկվայում հրատարակված գիտաժողովի նյութերի ժողովածուում: Նարեկ Մուրադյանի խոսքով` հետագա տարիներին գիտաժողովի աշխատանքներին հնարավոր կլինի մասնակցել նաև հեռահար եղանակով:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է երիտասարդ գիտնականին և մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին