621 ուսանողի ուսման վարձ զեղչվել է

Դիտումների քանակ՝ 1026

ՀՊՏՀ մանդատային հանձնաժողովի որոշմամբ 621 ուսանողի ուսման վարձ զեղչվել է: Այս մասին հայտարարվեց այսօր տեղի ունեցած ռեկտորատի նիստում: Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը ռեկտորատին ներկայացրեց հանձնաժողովի որոշումը, որը հաստատվեց: Ուսումնակազմակերպական բաժնի պետը զեկուցեց նաև ակադեմիական պարտքով ուսումը շարունակող ուսանողների քննությունների վերահանձնման հարցի մասին: Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին 2012-2013 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ընթացքի մասին:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի անդամներին հանձնարարեց ուսանողներին տեղեկացնել մայիսի 25-ին ՀՊՏՀ-ում նախատեսված աշխատանքի տոնավաճառի մասին, որին մասնակցելու են 50-ից ավելի գործատուներ: Ռեկտորը այս նախագիծը կարևորեց հատկապես ավարտական կուրսերի ուսանողների համար, որոնց համար աշխատանքի տեղավորվելու հարցը հրամայական է: 
Ռեկտորատի նիստում անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին