Հունիսի 25-ից կընդունվեն նաև «հատուկ» դիմորդների դիմում-հայտերը
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Մանուկ Մովսիսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով անհրաժեշտ է համարել ՀՀ երկքաղաքացիներին, օտարերկրացիներին, այս տարի բանակային զորակոչից զորացրվածներին հիշեցնել վերջիններիս հուզող հարցը, թե երբ և ինչպես է իրականացվելու իրենց դիմում-հայտերի ընդունումը:
Հարգելի դիմորդներ, վկայակոչելով Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքը /atc.am/, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին,որ
Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրիատի կրթական ծրագրի) կարգի 3-րդ դրույթի 24-րդ կետի /ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումը/ համաձայն` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18.00-ն:
Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին