Տեղի կունենան ներբուհական մրցումներ

Դիտումների քանակ՝ 896

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության և ԱԻ և ՔՊ ամբիոնը տեղեկացնում է ,   որ մայիսի 16-ին, ժամը 14.30-ին տեղի կունենան ներբուհական այսպես կոչված «Ռեկորդների օր» մրցումներ: Մասնակիցները կմրցեն հեռացատկ տեղից /տղաներ,աղջիկներ/, ձեռքերի ծալում, ուղղում /տղաներ, աղջիկներ/, վերձգում պտտաձողից /տղաներ/: Մրցումներին կարող են մասնակցել առկա, հեռակա ուսուցման ուսանողները, ինչպես նաև դասախոսները, ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցները:
Հաղթողները կպարգևատրվեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին