«Տնտեսագետ»-ում հրապարակված լսարանային հարցման արդյունքները ներկայացվեցին ուսանողներին

Դիտումների քանակ՝ 971

«Տնտեսագետ» ամսագրի նոր համարում տպագրվել է մեր անցկացրած համալսարանական հարցումը` «Ո՞վ է քո հերոսը» վերնագրով:
Հիշեցնենք, որ այս հրապարակման մեջ ներկայացրել էինք ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բանկային գործ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների նշած պատասխանները: Մենք խնդրել էինք արագ և հակիրճ պատասխանել` նշելով առավելագույնը երեք անուն:
«Տնտեսագետի» խնդրանքով ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը մեկնաբանել է հարցման մասնակիցների պատասխանները`ձևավորելով մեր օրերի երիտասարդի հոգեբանական դիմանկարը:

Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդիպեց հարցմանը մասնակցած ուսանողների հետ: Հանձնելով «Տնտեսագետ» ամսագրի նոր համարը, ինչպես նաև բարձրաձայն ընթերցելով Արամ Սարգսյանի մեկնաբանությունը`ուսանողներից փորձեցինք պարզել, թե համակարծիք են արդյոք նրա հետ: Պատասխանը միանշանակ էր. բոլորը համամիտ էին Արամ Սարգսյանի ` իրենց մասին տրված բնորոշման հետ: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ ամսագրում:
Հիշեցնենք, որ նմանատիպ լսարանային հարցում անցկացնում էինք առաջին անգամ: Ինչպես ցույց տվեց ուսանողների վերաբերմունքը, գաղափարը ողջունվեց:
Սիրելի ՀՊՏՀ-ականներ, «Տնտեսագետ» ամսագրի նոր համարն արդեն տարածվել է և հասանելի է բոլոր ընթերցասերների համար: Առաջիկայում, ինչպես արդեն հայտնել ենք, այն հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին