Մեկնարկեցին «Համակարգչային ուսուցում» վերապատրաստման անվճար դասընթացներ՝ ՀՊՏՀ աշխատակիցների համար

Դիտումների քանակ՝ 1312

Այսօր ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնում մեկնարկեցին «Համակարգչային ուսուցում» վերապատրաստման անվճար դասընթացները`ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ու աշխատակիցների համար: Նշենք, որ այս դասընթացն իրականություն է դարձել շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի նախաձեռնությամբ:
Մեկ ամիս տևողությամբ, շաբաթական 3 դասով անցկացվող համակարգչային ուսուցման դասընթացը բաղկացած է 5 թեմայից` անհատական համակարգիչների կառուցվածքը և աշխատանքային սկզբունքները, օպերացիոն համակարգ Windows, Microsoft office-MS Word, Microsoft office-MS Excel և Microsoft office-Power Point: Թեմաները կներկայացնեն տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոսներ Սոնա Ասրյանը, Անուշ Թումանյանը և Արմեն Ղազարյանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը արդյունավետ ուսումնառություն է մաղթում վերապատրաստման դասընթացի մասնակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին