ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շաբաթ, կիրակի և տոն օրերին ևս կաշխատի

Դիտումների քանակ՝ 1016

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանի տեղեկացմամբ` ընդունող հանձնաժողովն այսօրվանից սկսած կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև մայիսի 28-ին, ժամը 9.00-ից մինչև 17.30-ը: Հունիսի 1-ին դիմորդների հայտագրումը կավարտվի ժամը 18.00-ին:
Վահան Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ մայիսի 11-ի դրությամբ ընդունվել է դիմորդների 34 դիմում-հայտ: Այս պահին դիմորդների հոսքը շարունակվում է, և նկատվում է դիմորդների թվի աճ:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն աշխատանքները սկսել է մայիսի 6-ից: Այն գործում է ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկում: 2013-2014 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը կտևի մինչև հունիսի 1-ը, ժամը 18.00-ն:

Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին