Աշխատանքի տոնավաճառ՝ ՀՊՏՀ-ում
![](https://asue.am/images/1521617881/dd48fe53c5307cc52e000fad.jpg)
Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու ՀՊՏՀ Աշխատանքի տոնավաճառին: Այն կկայանա մայիսի 25-ին ժամը 10.00-15.30-ը ՀՊՏՀ բակում:
Շուրջ 50 գործատուներ ներկա են լինելու աշխատանքի տոնավաճառին, ովքեր ներկայացնում են աշխատաշուկան, կրթական ծրագրեր են իրականացնում և ուսանողներին տալիս գործնական պրակտիկայի հնարավորություններ: ՀՊՏՀ Աշխատանքի տոնավաճառին մասնակցելով՝ կարող եք ծանոթանալ մասնակից ընկերությունների կողմից ներկայացվող թափուր կամ սպասվող աշխատատեղերին, գտնել Ձեր հմտություններին համապատասխան աշխատանք: Այն հնարավորություն կտա ձեզ խոսել կարիերայի խորհրդատուների հետ. նրանք կպատասխանեն աշխատաշուկա մուտք գործելու վերաբերյալ ձեր ցանկացած հարցի, ինչպես նաև կարող եք հաճախել թեմատիկ սեմինարներին և ստանալ համապատասխան խորհրդատվություն:
Կենտրոնն ակնկալում է Ձեր մասնակցությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին