Վաղը շքեղ հանդիսություն` ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթի մասնակիցների և բոլոր ընթերցասերների համար

Դիտումների քանակ՝ 889

Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, մայիսի 14-ին ժամը 13.30-ին ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում տեղի կունենա ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի կազմկոմիտեն պատրաստվում է այդ օրը շքեղ հանդիսությամբ հաղթողներին, եզրափակչի մասնակիցներին և ՀՊՏՀ բոլոր ընթերցասերներին նվիրել մշակութային տոն և փաստել, որ մենք սիրում ենք ոչ միայն ընթերցել, այլև ստեղծագործել, և մեր ներուժը դեռևս լիովին բացահայտված չէ:
Հիշեցնենք, որ ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթն իրականացվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ։ Հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակակիրներին և հյուրերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Այնպես որ մրցույթի մասնակից պատմվածքների, այդ թվում նաև ՝ երկրորդ փուլ անցած 15 պատմվածքների հեղինակներին և մրցույթով հետաքրքրված բոլոր մարդկանց վաղը սպասում ենք ՀՊՏՀ մեծ դահլիճում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին