Այսօր տեղի ունեցավ կրոսավազքի առաջնություն` բուհերի հավաքականների մասնակցությամբ

Դիտումների քանակ՝ 1303

Այսօր «Հայաստան» մարզական ընկերության մարզադաշտում (նախկին «Սպարտակ» մարզադաշտ) մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող կրոսավազքի առաջնությունը: Մասնակցեցին ՀՀ տարբեր բուհերի, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի աղջիկների և տղաների 10 հավաքականներ: 
ՀՊՏՀ վազորդ տղաներն ու աղջիկները, որոնք նույնպես մասնակցում էին այս մրցաշարին, մարզադաշտ եկել էին հաղթելու ցանկությամբ: Առաջինը վազքուղի դուրս եկան աղջիկների հավաքականները, որոնց հաջորդեցին տղաները: ՀՊՏՀ թե’ աղջիկների, թե’ տղաների հավանքականները զբաղեցրին 4-րդ հորիզոնականը` չկարողանալով առաջ անցնել ուժեղ մրցակիցներից:

Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ` աղջիկների մրցաշարում առաջին տեղը զբաղեցրին Երևանի պետական համալսարանի, 2-րդը` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, 3-րդը`Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի վազորդուհիները, տղաների մրցաշարում 1-ինը Արցախի պետական համալսարանի, 2-րդը` Երևանի պետական համալսարանի, 3-րդը` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հավաքականներն էին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնությանհետկապերիբաժին