ՀՊՏՀ ներկայացուցիչներն այցելեցին Անհայտ զինվորի հուշահամալիր
Մայիսի 9-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները` պրոռեկտորները, դեկաններն ու աշխատակիցները` ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կերտման համար կյանքը զոհաբերած մարդկանց հիշատակին:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է փառավոր հաղթանակներով` երբեմն անվանվելով եռատոն: Այդ օրը հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման փայլուն հաղթանակների և Արցախի բանակի կազմավորման տարեդարձերը: Մայիսի 9-ը, իրավամբ, հայ ժողովրդի փառավոր հաղթանակներից է, որը ձեռք բերվեց համառության ու կուռ կամքի շնորհիվ:
Հավերժ փառք ու պատիվ բոլոր հերոսներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ողջ հայությանը հաղթական տոնի առթիվ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին