Մայիսի 9-ին տեղի կունենա կրոսավազքի առաջնություն. մեր ներկայությամբ աջակցենք ՀՊՏՀ հավաքականներին

Դիտումների քանակ՝ 1011

ՀՊՏՀ սիրելի’ դասախոսներ և ուսանողներ, մայիսի 9-ին, ժամը 9.30-ին «Հայաստան» մարզական ընկերության մարզադաշտում (նախկին «Սպարտակ» մարզադաշտ, կրկեսի հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող կրոսավազք, որին կմասնակցեն ՀՀ տարբեր բուհերի` աղջիկների և տղաների հավաքականներ: Մրցանակային տեղեր զբաղեցրածները կպարգևատրվեն գավաթով, մեդալներով ու պատվոգրերով:
ՀՊՏՀ վազորդ տղաներն ու աղջիկները նույնպես կմասնակցեն այս մրցաշարին: Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը հրավիրում է մարզադաշտ` ներկա լինելու մրցումներին և աջակցելու մեր համալսարանի հավաքական թիմերին:
Սիրելի’ մարզասեր ՀՊՏՀ-ականներ, ձեր ներկայությամբ թև ու թիկունք եղեք մեր վազորդ-վազորդուհիներին:
Լրատվության և հասարականության հետ կապերի բաժինը հաջողություն է մաղթում մեր մարզիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին