Գիտխորհրդի նիստում բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ ընտրվեց
ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօրվա նիստում տեղի ունեցավ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթ: Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրությունն արձանագրեց հետևյալ արդյունքը՝ գիտխորհրդի 58 մասնակիցների մասնակցություն, 54 կողմ, 4 դեմ: Արդյունքում բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ ընտրվեց ամբիոնի գործող վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը: Ընտրության արդյունքները հաստատեցին գիտխորհրդի անդամները:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց Սուրեն Գևորգյանին ընտրության կապակցությամբ և մաղթեց հետագա հաջողություններ:
Նիստի ընթացքում ընտրության արդյունքներով որոշվեց նաև դիմել ԲՈՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Տաթևիկ Հակոբյանին և ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Ֆարմանյանին դոցենտի կոչում շնորհելու հարցով:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում արդյունավետ աշխատանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին