«Եթե գիտես: Մերչընդայզինգ». շուտով կմեկնարկի «Եթե գիտես:7:1» ծրագրի թրեյնինգների երկրորդ փուլը
30.04.2013
Դիտումների քանակ՝ 1050
Մայիսի 7-ին կմեկնարկի ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կենտրոնի և «Ayvazyan&Partners» ընկերության նախաձեռնությամբ կյանքի կոչված «Եթե գիտես:7:1» ծրագրի թրեյնինգների երկրորդ փուլը` «Եթե գիտես: Մերչընդայզինգ» խորագրով: Դասընթացը կանդրադառնա վաճառակետի գրագետ ձևավորմանն ու շահութաբեր դասավորությանը, ինչպես նաև սպառողի վարքագծին:
Թրեյնինգները կվարեն ընկերության վերապատրաստողներ Վահե Այվազյանը և Վահագն Դիլբարյանը:
Գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել` http://apd.am/am/ifknowam հասցեով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին