ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի ֆակուլտետային փուլի մրցանակակիրներին հանձնվեցին մրցանակներ

Դիտումների քանակ՝ 931

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՈՒԳԸ 35-րդ հոբելյանական նստաշրջանի ֆակուլտետային փուլի մրցանակակիրներին շնորհավորելու և մրցանակներ հանձնելու հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը, ֆակուլտետների դեկանները, փոխդեկանները, ՈՒԳԸ ֆակուլտետային աշխատանքների համակարգողները, ֆակուլտետային փուլի մասնակիցները:
Ներկաներին ողջունեց և շնորհավորեց Գագիկ Վարդանյանը: Իր խոսքում նա նշեց, որ ուսումնառության ժամանակահատվածում հետազոտական փորձ ձեռք բերելը կրթական որոշակի աստիճանի հասնելու կարևորագույն նախապայմաններից մեկն է:

«Երեկ մենք` բոլորս, այցելեցինք և մեր հարգանքի տուրքը մատուցեցինք Եղեռնի զոհերի հիշատակին: Պիտի բոլորս հասկանանք ու գիտակցենք, որ մենք միմիայն մեր գիտելիքներով ու մեր երկիրը հզորացնելով կարող եք վերականգնել պատմական արդարությունը»,- դիմելով երիտասարդներին ասաց Գագիկ Վարդանյանը և հորդորեց լրջորեն զբաղվել գիտահետազոտական աշխատանքներով և նպաստել մեր երկրի հզորացմանը:
ՈՒԳԸ մրցանակակիրներին ողջունեցին նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, ՈՒԳԸ նախագահ Վլադմիր Գևորգյանը, կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Ատոնյանը, փոխդեկանները: Վերջիններս մրցանակակիրներին հանձնեցին պատվոգրեր և Գագիկ Վարդանյանի հեղինակած «Գիտելիքահենք տնտեսություն» գիրքը:

ՀՊՏՀ  Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին