ՀՊՏՀ ներկայացուցիչները` ռեկտորի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 870

Ապրիլի 24-ի առավոտյան ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցներն ու ուսանողները` ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, այցելեցին  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին մեր բուհի ներկայացուցիչները հիշատակի հուշահամալիր բարձրացան այն վստահությամբ, որ այս օրը կդառնա ոչ միայն հիշատակի, այլև լավատեսության, հույսի ու հավատի օր: Ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը` ՀՊՏՀ-ականները գարնանաբույր ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին հուշարձանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին