ՈՒԳԸ նիստ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 976

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում այսօր գումարվեց ՈՒԳԸ 35-րդ հոբելյանական նստաշրջանի ֆակուլտետային նիստը, որին մասնակցեցին ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, ՀՊՏՀ ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը, թողարկող ամբիոնների վարիչները, դասախոսներ, ուսանողներ:

Նիստի ընթացքում լսվեց 10 զեկուցում: Ավարտից հետո մրցատյանը քննարկեց բոլոր  զեկուցումները և, ամփոփելով արդյունքները, որոշեց երեք լավագույն աշխատանքները, ինչպես նաև հայտարարեց այն 4 ուսանողների անունները, ովքեր կերաշխավորվեն մասնակցելու համալսարանական ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի աշխատանքներին:  Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Դավիթ Օհանջանյանի տեղեկացմամբ` 1-ին և 2-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ապրանքագիտություն մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողներ Թագուհի Սարգսյանը և Վարդուհի Կարապետյանը: 3-րդ տեղը գրավել է  բիզնեսի կազմակերպում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Բինգյոլ Ամիրյանը:

Շնորհավորում ենք բոլորին և մաղթում հաջողություններ նաև համալսարանական փուլում:

 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին