Ջահերով երթի մասնակիցների թվում կլինեն նաև ՀՊՏՀ –ականները

Դիտումների քանակ՝ 834

Այսօր  երեկոյան`  Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախօրյակին, դեպի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր քայլող համահայկական ջահերով երթի բազմահազար մասնակիցների թվում կլինեն նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները,  աշխատակիցները  և ուսանողները: ՀՊՏՀ-ականների մասնակցությունն այս երթին կազմակերպել են ՀՊՏՀ ռեկտորատը և ուսանողական խորհուրդը:
Ջահերով երթին մասնակցել ցանկացողները այսօր ժամը 17.00-ին կարող են հավաքվել  ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, որտեղից էլ կշարժվեն` միանալու երթի մասնակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին