Մեր բուհում այսօր իրականացվեց դոնորագրում. առաջին կամավորը դարձավ համալսարանի ռեկտորը
18.04.2013
Դիտումների քանակ՝ 769
ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը իրականացրեց դոնորագրում: Արյուն հանձնող առաջին կամավորը և ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի դոնորը դարձավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Այնուհետև դոնորագրվեց և արյուն հանձնեց ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, որին հաջորդեցին համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները:
«Այսօր մեր տված այս մի կաթիլ արյունը կարող է մարդու կյանք արժենալ: Այն գիտակցումը, որ կարող ես օգտակար դառնալ հիվանդ մարդկանց, նրանց կյանք վերադարձնել, այս դահլիճ է բերել շատերին»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Սևակ Խաչատրյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին