ՀՊՏՀ-ում միջանկյալ քննաշրջան է

Դիտումների քանակ՝ 1060

ՀՊՏՀ-ում այս օրերին քննություններ են. լիարժեք հունի մեջ է ապրիլի 13-ին մեկնարկած միջանկյալ քննաշրջանը: Քննական բոլոր եղանակներով` համակարգչային, թեստային և գրավոր, քննություն են հանձնում առկա բակալավրիատի 1-3-րդ կուրսերի ուսանողները: Մենք քննություն հանձնող ուսանողների հանդիպեցինք համալսարանի բակում, ովքեր քննությունից առաջ մի վերջին անգամ թերթում էին դասախոսությունների տետրերը, փորձում ամփոփել իմացածը: Մենք այցելեցինք նաև քննասենյակներ. քննություններն ընթանում են անխափան, համաձայն նախապես կազմված ժամանակացույցի, քննասենյակներում ստեղծված է քննական բարենպաստ միջավայր:
Միջանկյալ քննաշրջանը կավարտվի ապրիլի 26-ին:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ամփոփիչ քննաշրջանը կազմակերպվել է մարտի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Ավարտական կուրսերի ուսանողները քննություն են հանձնել մասնագիտական երկու առարկաներից: Այս օրերին ավարտին է մոտենում նաև հանրապետության տարբեր կազմակերպություններում  և ձեռնարկություններում կազմակերպված` ավարտական կուրսերի ուսանողների նախադիպլոմային փորձառությունը:

Հաջողություն ենք մաղթում միջանկյալ քննաշրջանի բոլոր մասնակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին