Տեխնիկապես վերազինվում ենք. ՀՊՏՀ-ում շուտով կշահագործվեն պրոյեկտորներով լսարաններ
Սիրելի’ ՀՊՏՀ-ականներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ շուտով համալսարանի բոլոր ֆակուլտետներում կշահագործվեն պրոյեկտորներով լսարաններ: ՀՊՏՀ տնտեսական բաժնի պետ Ալբերտ Ղազարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ավարտական փուլում են կառավարման ֆակուլտետի թիվ 221, ֆինանսական ֆակուլտետի թիվ 312, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի թիվ 22, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի թիվ 52, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիվ 214 լսարանների վերանորոգման աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ շուտով մեկ լսարան էլ կնորոգվի և շահագործման կհանձնվի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում:
Սրանք բուհը տեխնիկապես վերազինելու և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համալսարանի ղեկավարության ծրագրային քայլերից են:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին