Պատմվածքի մրցույթի քվեարկության փուլն ավարտվեց

Դիտումների քանակ՝ 934

Սիրելի ուսանողներ, գործընկերներ, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարած պատմվածքի մրցույթի քվեարկության փուլն այսօր ավարտվեց: Մեր բոլոր այցելուներին ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեծաթիվ արձագանքների, մեկնաբանությունների և առհասարակ այն հետաքրքրության և աշխուժության համար, որ ծավալեցին մրցույթի շուրջ:
Պատմվածքի մրցույթի կազմկոմիտեն կրկին շնորհավորում է եզրափակիչ անցած պատմվածքների հեղինակներին: Շուտով մենք կհայտնենք սպասվող միջոցառման մասին, որի շրջանակներում էլ կհայտարարվեն հաղթողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին