ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպված միջազգային ֆորումի

Դիտումների քանակ՝ 950

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանի ռեկտոր Իգոր Մակսիմցևի հրավերով ապրիլի 10-11-ը մասնակցել է հիշյալ համալսարանում կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումին, որը կազմակերպվել է ՌԴ Պետդումայի նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկանում ենք Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանի պաշտոնական կայքից, ֆորումի շրջանակներում կազմակերպվել են 4 կլոր սեղաններ՝ տարբեր խորագրերով:

ՀՊՏՀ ռեկտորը մասնակցել է նաև ֆորումի շրջանակներում կազմակերպված «Կրթական և գիտական միասնական տարածություն. եվրասիական հեռանկար» խորագրով կլոր սեղանին:











(ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը Մոսկվայի

Լոմոնոսովի անվան  պետական համալսարանի

ռեկտոր  Վիկտոր Սադովնիչիի հետ)









ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին