Վաղը կմեկնարկի միջանկյալ քննաշրջանը
2012-2013 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի միջանկյալ քննաշրջանը կմեկնարկի վաղը` ապրիլի 13-ին: Քննաշրջանին կմասնակցեն առկա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կուրսերի ուսանողները: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի տեղեկացմամբ` քննաշրջանի կազմակերպական հարցերով զբաղվող ստորաբաժանումներում ամեն ինչ արվել է, որպեսզի քննություններն անցնեն նախատեսված կարգով:
Միջանկյալ քննաշրջանը կավարտվի ապրիլի 26-ին:
Նշենք նաև, որ համալսարանում առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ամփոփիչ քննաշրջանը կազմակերպվել է մարտի 18-ից 22-ը: Ավարտական կուրսերի ուսանողները քննություն են հանձնել մասնագիտական երկու առարկաներից: Այս օրերին ուսանողները նախադիպլոմային փորձառություն են անցնում հանրապետության տարբեր ձեռնարկություններում ու կազմակերպություններում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին