ՀՊՏՀ պաշտոնական կայքում գործարկվել է «Մեր շրջանավարտները» բաժինը

Դիտումների քանակ՝ 792

Գործարկվել է ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքի «Կարիերա» բաժնի «Մեր շրջանավարտները» խորագիրը, որտեղ ներկայացվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի այն շրջանավարտների անվանացանկը, որոնք հանրային ճանաչում են ձեռք բերել իրենց գործունեությամբ և նվաճումներով: 8 ենթախմբով, այբբենական կարգով ներկայացված են ՀՊՏՀ հայտնի շրջանավարտները՝ այդ թվում անվանի գիտնական մանկավարժներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, զոհված ազատամարտիկներ:
Տեղեկացնում ենք, որ պարբերաբար այս ցանկը լրացվելու և համալրվելու է: Այս հարցում ակնկալում ենք մեր այցելուների աջակցությունը:
Հարգելի այցելուներ, եթե ներկայացված ցանկում կտեսնեք բացթողումներ, կհիշեք մարդկանց, որոնք չեն ընդգրկվել, խնդրում ենք զանգահարել ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` 010 593-460 հեռախոսահամարով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին