ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանողները տոնեցին կանանց միամսյակը

Դիտումների քանակ՝ 783

ՀՊՏՀ մեծ հանդիսասահում ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր կազմակերպված տոնական միջոցառումը նվիրված էր կանանց միամսյակին: Ուսանողները հավաքվել էին` մեկ անգամ ևս շնորհավորելու, իրենց երախտագիտության ու անսահման սիրո զգացումները փոխանցելու կանանց` տատիկներին, մայրերին ու քույրերին:
Բեմահարթակ բարձրացան ֆակուլտետի շնորհալի ուսանողները և իրենց գեղեցիկ կատարումներով, երգ ու պարով շնորհավորեցին կանանց` տոների կապակցությամբ: Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Ի՞նչ կլիներ, եթե չլինեին աղջիկները» վերնագրով տեսահոլովակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին