Հաշվապահները ռոբոտներ չեն. Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ֆլեշ մոբը

Դիտումների քանակ՝ 870

ՀՊՏՀ բակում այսօր իշխում էր բարձր տրամադրությունը, հնչում ուրախ երգն ու պարը: Այս անգամ յուրօրինակ նախաձեռնությամբ հանդես եկավ հաշվապահական հավառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը` կազմակերպելով «Հաշվապահները ռոբոտներ չեն» խորագրով ֆլեշ մոբ: Բակում պարային գեղեցիկ համար կատարեց աուդիտ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Գրիգորյանի ղեկավարությամբ գործող «Ագապե» պարային մանկական համույթը: Քիչ անց փոքրիկներին միացան նաև ֆակուլտետի ուսանողուհիները:


«Տարածված է այն տեսակետը, թե հաշվապահները նման են ռոբոտների` միշտ թվերի ու հաշվարկների մեջ: Մենք այս ֆլեշ մոբով փորձում ենք ապացուցել, որ հաշվապահները, ինչպես բոլորը, սիրում են պարել, երգել ու ստեղծագործել»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Էսմա Դալլաքյանը` հավատիացնելով, որ հաշվապահ ուսանողները դեռ շատ կզարմացնեն իրենց ստեղծագործական ունակություններով:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին