Ապրիլ 1-ը ոչ աշխատանքային է. փոխարենը կաշխատենք ապրիլի 13-ին

Դիտումների քանակ՝ 972

Հարգելի գործընկերներ, ուսանողներ, համաձայն ՀՀ Կառավարության որոշման` 2013 թվականի ապրիլի 1-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2013թ.-ի ապրիլի 13` շաբաթ օր:
Տեղեկացնենք նաև, որ դասատախտակի ապրիլի 1-ի համար նախատեսված դասաժամերը նույնպես կանցկացվեն ապրիլի 13-ին` շաբաթ օրը:
Ինչպես գիտեք, մարտի 31-ին նշվում է Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որին հաջորդող երկուշաբթին` ապրիլի 1-ը, Հայ առաքելական եկեղեցին նշում է որպես հանգուցյալների հիշատակի օր, որին հաջորդող օրը, կառավարության որոշմամբ, ոչ աշխատանքային է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին