ՀՊՏՀ-ն Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի ուսանողական ընթերցասրահին է նվիրել ՀՊՏՀ հրատարակություններ

Դիտումների քանակ՝ 807

Արձագանքելով Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի կողմից ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված խնդրանքին՝ ՀՊՏՀ-ն, որպես նվիրատվություն, 105 միավոր գիրք է տրամադրել Ազգային գրադարանի համալրման բաժնին` Թամանյանական մասնաշենքի նորաբաց, 150 ընթերցողի համար նախատեսված ուսանողական ընթերցասրահի համար: Գրքերի շարքում եղել են նաև մեր համալսարանում վերջին տարիներին հրատարակված գրքեր:
Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Վեներա Ավալյանը՝ նշելով. «Մեր համալսարանի ղեկավարությունը սիրով արձագանքեց նորաբաց ընթերցասրահը գրքերով հարստացնելու գործում մեր մասնակցությունն ունենալու` Ազգային գրադարանի տնօրենության խնդրանքին: Կարճ ժամանակում կազմակերպվեց գրքերի հավաքագրման գործը, և գրքերը նվիրվեցին Ազգային գրադարանին: Հուսով եմ, որ ընթերցողը նորաբաց ընթերցասրահում կգտնի իրեն անհրաժեշտ գիրքը»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին