Ուշադրություն. Պատմվածքի մրցույթին մասնակցած 58 պատմվածքներից 15-ն անցել են երկրորդ փուլ. քվեարկություն

Դիտումների քանակ՝ 835

Սիրելի ուսանողներ, գործընկերներ, ինչպես գիտեք, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի առաջարկությամբ և նրա հետ համատեղ հայտարարել էր պատմվածքի մրցույթ: Մարտի 1-ին լրացավ պատմվածքի մրցույթին մասնակցելու ժամկետը: Երկուսուկես ամսվա ընթացքում մրցույթի կազմկոմիտեին է ուղարկվել 58 պատմվածք, որոնք բոլորը ներկայացրել ենք ընթերցողների դատին` հրապարակելով ՀՊՏՀ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակահատվածում, պատվածքների ներկայացմանը զուգահեռ, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է եկել հրատապ լրատվությամբ` լուսաբանելով և’ պատմվածքների հոսքը, և’ հարակից կազմակերպական հարցեր:
Տեղեկացնում ենք, որ ներկայացված 58 պատմվածքներից 15-ն անցել են մրցույթի երկրորդ փուլ, այսինքն՝ մրցույթի մրցատյանը երկրորդ փուլի համար ընտրել է 15 պատմվածք: Մրցույթի թափանցիկությունը պահպանելու և մեր սկզբունքներից չշեղվելու համար հրապարակում ենք նաև մրցատյանի կազմը. ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժամանակավոր ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյան, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, «Տնտեսագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյան, «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար Գոհար Հովհաննիսյան, ֆինանսական հաշվառման ամբիոնի ասիստենտ Սուրեն Բաբաջանյան, «Տնտեսագետ» ամսագրի խմբագիր Արմինե Վարդանյան:

Նշենք, որ մրցույթին մասնակից պատմվածքներից լավագույն եռյակը կորոշվի և կհրապարակվի մայիսի սկզբին՝ հանդիսավոր արարողությամբ ու բազմաթիվ անակնկալներով: Երկրորդ փուլ անցած մյուս մասնակիցներին ևս սպասվում են հաճելի անակնկալներ:
Հիշեցնենք նաև, որ մրցանակային տեղեր գրաված հեղինակները կարժանանան դրամական մրցանակների (1-ին տեղ` 80. 000 դրամ, 2-րդ տեղ` 65. 00 դրամ, 3-րդ տեղ` 50. 000 դրամ) և հավաստագրերի: Ներկայացված լավագույն պատմվածքները կտպագրվեն «Տնտեսագետ» ամսագրում:
Նախագիծն իրականացվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ։

Հարգելի ՀՊՏՀ-ականներ, ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ուր կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ http://www.facebook.com/pages/ՀԱՅԱՍՏԱՆԻ-ՊԵՏԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ-ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ՀՊՏՀ-ASUE/243586022364879),  ներկայացրել ենք  ընտրված պատմվածքների աղյուսակը, որի միջոցով էլ կարող եք կատարել ձեր քվեարկությունը: Ընտրված 15 պատմվածքներին ևս մեկ անգամ ծանոթանալու համար ստորև ներկայացնում ենք դրանք:
Ինչպես հիշում եք, նշել էինք, որ լավագույն երեք պատմվածքներն ընտրելու է մրցատյանը, բայց հաշվի են առնվելու նաև քվեարկության արդյունքները: Հավասար պայմաններ ապահովելու համար այսօրվանից քվեարկության ենք ներկայացնում 15 ընտրված պատմվածքները միաժամանակ. քվեարկությունը կտևի մինչև ապրիլի 15-ը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ մրցույթին մասնակցելու համար, ուրախությամբ արձանագրում, որ մեզանում բավական շատ են ստեղծագործող մարդիկ և կոչ ենք անում հետևել մեզ, քանի որ ՀՊՏՀ-ականների ներուժն արտացոլող այսպիսի մրցույթները շարունակական են լինելու:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին