ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնում մեկնարկեց վերապատրաստման դասընթացների գարնանային շրջափուլը

Դիտումների քանակ՝ 870

Այսօր մեկնարկեց ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի կողմից կազմակերպվող քաղաքացիական ծառայության խորհրդի 2006թ. դեկտեմբերի 8-ի թիվ 740-Ա որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման` «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում և համակարգչային հմտություններ» դասընթացի գարնանային շրջանը, որի առաջին փուլին մասնակցում է հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների 34 քաղծառայող:


ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնից մեզ հայտնեցին, որ գարնանային շրջանը կավարտվի մայիսի 31-ին: Դասընթացները կկազմակերպվեն տարբեր փուլերով, որոնցից յուրաքանչյուրը կտևի երկու շաբաթ: Դրանք կընթանան համակարգչային տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում, կառավարչական հմտություններ, ՀՀ սահմանադրական փոփոխություններ, «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» օրենքի փոփոխություններ ուղղություններով: Յուրաքանչյուր փուլին կմասնակցի 34 քաղծառայող:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին