Մաքրենք ու գեղեցկացնենք Երևանը. ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին

Դիտումների քանակ՝ 910

Այսօր առավոտից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում իշխում էր տոնական ուրախ ու բարձր տրամադրությունը. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, դեկանները, ամբիոնի վարիչները, ուսանողական խորհրդի նախագահը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, աշխատակիցներն ու ուսանողները, ոգևորությամբ արձագանքելով քաղաքապետարանի` Երևանը մաքրելու և գեղեցիկ դարձնելու կոչին,  հավաքվել էին մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակին:

Մեր քաղաքամայր Երևանին ձոնված հոգեթով երաժշտության ներքո  ՀՊՏՀ-ականները ուրախ ու բարձր տրամադրությամբ շարժվեցին դեպի համալսարանին հարակից այգու  հայոց մեծ բարերաներին նվիրված ճեմուղու հատվածը և  ոգևորությամբ ձեռնամուխ եղան այգին ձմռան հետքերից մաքրելու գործին:

Շաբաթօրյակը համընկավ մեկ այլ միջոցառման հետ ևս.  ՀՊՏՀ-ականներին միացան նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները` նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, Երևանի  հայոց մեր բարերար Գալուստ Գյուլբենկյանի անվան դպրոցի տնօրենությունը, ուսուցչական կազմի ներկայացուցիչները և աշակերտները` հիշելու հայոց մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրը:

Հրանուշ Հակոբյանը և ՀՊՏՀ ռեկտոր  Կորյուն Աթոյանը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Գալուստ Գյուլբենկյանին նվիրված հուշարձանին, ինչպես նաև ծառուղին զարդարող մյուս հայ բարերարների` Ալեքսանդր Մանթաշյանցի, Պողոս Նուպարի,  Հովհաննես Լազարյանի, Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի հուշարձաններին:  

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին