Համալսարան-ուսանող-գործատու. քննարկում են ուսանողները

Դիտումների քանակ՝ 1261

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում այսօր Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) միջազգային հարաբերությունների հարցերով նախագահ, համալսարանի կառավարման ֆակուլտետի ասիստենտ Սարգիս Ասատրյանցը հանդիպեց համալսարանի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Tempus-ի հայկական գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան:
«ՀՈՒԱԱ-ն Tempus 4–ի «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» (№ 530321 TEMPUS-1-2012-1-AM-TEMPUS-SMHES)` «Արարատ» ծրագրի գործընկերներից է, և այս հանդիպման նպատակը, որպես գործընկեր, համալսարան-գործատու-ուսանող փոխհարաբերությունների մասին ուսանողների դիտարկումներն ու տեսակետները լսելն է»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց Սարգիս Ասատրյանցը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ այս քննարկումների արդյունքները կներկայացվեն Իտալիայի Պալերմո քաղաքում բոլոր գործընկերների մասնակցությամբ տեղի ունենալիք` Tempus 4–ի Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» «Արարատ» ծրագրի աշխատաժողովի ընթացքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին