Հետազոտական աշխատանքներն արդեն ընթացք են առել. շուտով՝ շնորհանդեսներ

Դիտումների քանակ՝ 871

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցյալ տարի անցկացվեց ներհամալսարանական գիտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ, որի արդյունքում շնորհվեց 13 դրամաշնորհ: Այս մասին ավելի վաղ տեղեկացրել ենք մեր հրապարակումներում՝ ընդգծելով, որ հետազոտական թեմաները կատարվում են միջամբիոնային, ամբիոնային, անհատական և գիտահետազոտական խմբով:
Հետազոտական աշխատանքներն արդեն ընթացք են առել, և այս առումով նախագծերի ղեկավարները որոշակի ասելիք ունեն:
ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ՀՊՏՀ գիտության բաժնի մշակած կարգի համաձայն` յուրաքանչյուր հետազոտական նախագծի ղեկավար պարտավոր է մեկ տարվա ընթացքում եռամսյակը մեկ անգամ ներկայացնել՝ առաջինը` միջանկյալ հաշվետվություն, երկրորդը` գիտահետազոտական հաշվետվություն`շնորհանդեսային կարգով: Իսկ տարեվերջին կներկայացվի դարձյալ շնորհանդեսային ամփոփ հաշվետվություն:
Նրա տեղեկացմամբ` մարտի 25-26-ին ժամը 15.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում հետազոտական թեմաների ղեկավարները համալսարանի ղեկավարությանը կներկայացնեն 1-ին եռամսյակի շնորհանդեսային հաշվետվությունները:

2012-2013 թթ. ներհամալսարանական գիտական դրամաշնորհների մասնակիցների ցանկը, հաշվետվությունների ներկայացման և շնորհանդեսների անցկացման ժամանակացույցերը տեղակայված են ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին