Շուտով կմեկնարկի ՈՒԳԸ 35-րդ գիտական նստաշրջանի ֆակուլտետային փուլը
ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 35-րդ գիտական նստաշրջանի ֆակուլտետային փուլը կմեկնարկի մարտի վերջին: Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցին ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները, արդեն սկսվել են նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, ընդունվում են մասնակցության հայտեր, կատարվում են վերջին ճշգրտումները: Ֆակուլտետային փուլի լավագույն աշխատանքները կմասնակցեն ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի համալսարանական փուլին, կարժանանան հավաստագրերի:
«Մասնակցությունը ՈՒԳԸ աշխատանքներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու լրացուցիչ փորձ ու հմտություն, հանդես գալու նոր առաջարկություններով ու սեփական դիտարկումներով, մասնակցելու հետաքրքիր քննարկումների ու բանավեճերի և, որ պակաս կարևոր չէ, ձեռք բերելու նոր ընկերներ»,- մեզ հետ զրույցում ասաց կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Անտոնյանը` հորդորելով ուսանողներին ավելի ակտիվ մասնակցել ՈՒԳԸ աշխատանքներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին