ՀՊՏՀ մագիստրանտները չեն հանձնի ամփոփիչ (պետական) քննություն

Դիտումների քանակ՝ 916

ՀՊՏՀ գիտխորհրդի 2012 թվականի մարտի 28-ի` «Ուսումնական  պլանի նորմատիվներում և գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի գործոնների կշիռներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման 8-րդ կետի համաձայն` մագիստրատուրայի  ամփոփիչ ատեստավորման գործընթացից հանվել է ամփոփիչ քննությունը:  Այս ուսումնական տարվանից մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերի ավարտական կուրսերի ուսանողները կգրեն և պաշտպանության կներկայացնեն միայն մագիստրոսական ատենախոսություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին